Մեկ շաբաթում Ռուսաստանի զինուժը ստացել է Ս-400 ԶՀՀ-ների 2 գնդային լրակազմ

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնը հոկտեմբերի 23-ին և 26-ին Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 2 գնդային լրակազմ: Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում ՌԴ ԶՈւ-ն ստացել է համալիրների 3 գնդային լրակազմ, ևս մեկը՝ ստանալու է տարեվերջին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ալմազ-Անթեյ» կոնցերնի մամուլի ծառայությանը:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

2 լրակազմն էլ փոխանցվել է «Կապուստին Յար» զորավարժարանում, որտեղ անցկացվել են նաև համալիրների փորձարկումներ:

Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ 2017թ. ապրիլին ՌԴ զինված ուժերում մարտական հերթապահություն է իրականացրել Ս-400 ԶՀՀ-ների 19 գունդ՝ ընդհանուր հաշվարկով 38 դիվիզիոն և 304 արձակման կայան:

Հիշեցնենք, որ «Ալմազ-Անթեյ» կոնցերնը նախատեսում է նաև արտահանել այդ համակարգերը: Ս-400-ների մատակարարման պայմանագիր է կնքվել Թուրքիայի հետ, համակարգերով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիան:

Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ն շահագործվում է 2007 թվականից: Այս համակարգը նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *