Իրաքի կառավարական ուժերը գրոհում են երկրում ԻՊ վերջին հենակետերը

Հոկտեմբերի 26-ին Իրաքի կառավարական ուժերը նոր գրոհ են սկսել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիա-իրաքյան սահմանին մոտ գտնվող մի քանի տարածքները ազատագրելու համար: Սիրիային սահմանակից Ալ-Կաիմ և Ռավա շրջանները Իրաքում «Իսլամական պետության» ներկայության վերջին հենակետերն են: Այս մասին հայտնել է Իրաքի վարչապետը. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Գրոհից առաջ Իրաքի օդուժը թռուցիկներ է տարածել ահաբեկիչների վերահսկած տարածքներում, որում ահաբեկիչներին հանձնվելու, իսկ քաղաքացիական բնակչությանը ահաբեկիչների դիրքերից հեռու մնալու կոչ էր արվում:

«ԻՊ անդամները պետք է ընտրություն կատարեն մահի կամ հանձնվելու միջև», — հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Իրաքի կառավարական ուժերը ազատագրել էին վերջին հենակետերից Հավիջա քաղաքը, որն ընկած է Քիրքուքից արևմուտք։

«Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *