Հոկտեմբերի 26-ին Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Իրաքի կառավարական բանակը հրետակոծում է քրդական «Փեշմերգա» զորաջոկատների դիրքերը Մոսուլից հյուսիս-արևմուտք ընկած Զումմեր շրջանից: Հայտարարությունը տեղադրվել է խորհրդի Twitter-ի միկրոբլոգում:
Iraqi forces and Iranian-backed PMF are shelling Peshmerga positions from Zummar, North West of Mosul. Now advancing.
— KR Security Council (@KRSCPress) October 26, 2017
Իրաքի կառավարական բանակի աջակցում են նաև շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկները:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը նաև հայտարարել է, որ կառավարական բանակը տանկեր, հրետանի, զրահամեքենաներ է կենտրոնացրել Մուսուլից հյուսիս-արևմուտք:
Քրդական «Փեշմերգայի» հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Մոսուլից հյուսիս-արևմուտք բախումները են սկսել հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան և դեռ շարունակվում են: Փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը:
Քրդական աղբյուրները նաև հայտնում են, որ Իրաքի բանակը և շիայական ջոկատները շարունակում են հարձակումները Ռաբիա քաղաքի վրա՝ Իրաք-Սիրիա սահմանին:
A new attempt by Shiite militias to advance towards #Peshmerga points in northwestern #Mosul With heavy losses in the early hours of dawn. pic.twitter.com/ZPGLLdsyqi
— Ardawan issa mustafa (@ArdawanIssa) October 26, 2017
Նշենք, որ Իրաքի կառավարական բանակը կարճ ժամանակահատվածում վերահսկողություն է հաստատել Քիրուքի, Սինջարի և նախկինում քրդերի վերահսկած տարածքների մի մասի վրա: Պարտություններից հետո Իրաքյան Քրդստանի որոշեց գնալ զիջումների:
Հոկտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի խորհրդարանն ընդունել է անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը: էրբիլը պարտությունների ֆոնին ցանկանում է բանակցություններ սկսել Բաղդադի հետ: