Ռուսաստանը խոստացել է Սիրիային տրամադրել ՄիԳ-29 կործանիչներ

Ռուսական ՄիԳ-29 կործանիչները, պայմանագրի համաձայն, կտրամադրվեն Սիրիային։ Այս մասին նշում է  «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «ՄիԳ» ընկերության  գլխավոր տնօրեն  Սերգեյ Կորոտկովին։

Նրա խոսքերով՝ Ռուսաստան սիրիական հատուկ պատվիրակություն է ժամանել  ռազմական ինքնթիռների պայմանագրի մանրամասները քննարկելու համար։

ՄիԳ29

 

«Ես կարծում եմ, որ դրանք (ինքաթիռները) կտրամադրվեն Սիրիային»,- ասել է Կորոտկովը։

Նա ավելացրել է նաև, որ  պլանավորվում է տրամադրել մոտ 10 ՄիԳ-29Մ  (մեկտեղանի) և  ՄիԳ-29Մ (երկտեղանի) կործանիչներ։  Պայմանագրի կատարման ժամկետները տնօրենը չի հստակեցրել։

2007 թվականին Սիրիան Ռուսաստանից պատվիրել էր 34 միավոր մարտական ՄիԳ-29 ինքնաթիռ, բայց Բաշար Ասադի կառավարության դեմ  միջազգային պատժամիջոցների պատճառով դրանք մինչև այժմ չեն տեղադրվել։ Այդ իսկ պատճառով դրանց մի մասը  որոշվել էր  վաճառել ուրիշ երկրների, օրինակ, Սերբիային։

2012 թվականին  հաղորդվեց, որ  Ռուսաստանը հետաձգում է  Սիրայում  ՄԻ-25 ռազմական ուղղաթիռների տրամադրումը՝ մինչ երկրում «իրավիճակի նորմալացումը»։

«Ինտերֆաքս»-ը այն ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան մտահոգված է Սիրիայում իրավիճակի վատթարացումով և ընդդիմության ռազմական  ակտիվությամբ, ըստ այդմ, սիրիական իշխանությունը չի կարող ապահովել ուղղաթիռների  անվտանգ ընդունումը։

2013 թվականի մարտի 1-ին Դաշնային ծառայություն ռազմատեխնիկական համագործակցության  տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը  նշել էր, որ  արևմտյան երկրները  մեկուսացնում են  Ռուսաստանի՝  Սիրիայի հետ կնքած պայմանավորվածության կատարման  բոլոր փորձերը։

«Մեզ հայտարարել են ամենաիսկական չհայտարարված պատերազմ. մեր ծովային ու օդային տրանսպորտը  կալանավորվում է, տարբեր պատրվակներով  նավահանգստում գործողությունները կասեցվում են,  այսինքն՝ մեկուսացվում է  պայմանագրի ապրանքը տեղ հասցնելու մեր յուրաքանչյուր փորձը»,- դեռ այն ժամանակ ասել էր Ֆոմինը։

Բաշարի և ընդդիմության միջև առճակատումները, որոնք վերաճել են քաղաքացիական պատերազմի,  Սիրիայում շարունակվում են 2011 թվականի գարնանից։

Ռուսաստանն այս  հակամարտությունում  պաշտպանում է Բաշար Ասադին  և փորձում է  նրան նյութական ու տեխնիկական օժանդակություն ցուցաբերել։ Այս քայլը  դուր չի գալիս արևմտյան երկրներին, որոնք սատարում են ընդդիմությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *