ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Գերմանիայում մասնակցում է համաժողովի

Հոկտեմբերի 25-27-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցում է եվրոպական պետությունների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Մովսես Հակոբյանը

Համաժողովին մասնակցում են 39 պետությունների ներկայացուցիչներ: Դրա շրջանակներում քննարկվելու են Եվրոպայի անվտանգության փոփոխվող միջավայրի և ծառացած ռազմավարական մարտահրավերների, համատեղ զորավարժությունների կազմակերպման, անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի և այլ արդիական հարցեր:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *