Որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետարանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված է  մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը.

Սուրեն Խաչատրյան

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը:

Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում փոխհրաձգրության հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *