Ռուսաստանը վերանորոգում է ռազմավարական ավիացիան

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ռազմավարական նշանակության ավիացիայի վերանորոգման  պայմանագրեր է կնքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ ՊՆ-ն պայմանագիր է կնքել «Կուզնեցով» ընկերության հետ դեռ մայիսի 13-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր։

Տու-95ՄՍ

Ընկերությունը կվերանորոգի ՆԿ-12ՄՊ,  ՆԿ-25 և ՆԿ-32 տեսակի շարժիչները, որոնք համապատասխանաբար տեղադրված են ՌԴ օդուժի Տու-95ՄՍ, Տու-22Մ2/Մ3 և Տու-160 ինքնաթիռների վրա։

Ներկայում Ռուսաստանի բանակի սպառազինության մեջ կան 150 միավոր Տու-22Մ2/Մ3 , 32 միավոր Տու-95ՄՍ և Տու-160 ռմբակոծիչներ։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *