Արտակ Բուդաղյանը վերքերը կոտորակով փամփուշտից են

ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է  մնալ կայուն ծանր։  Գնդապետի մարմնից բժիշկները գնդակ  են հանել  և  հակված են ենթադրել, որ  վերքերը  կոտորակով փամփուշտից են։ Վաղը կամ մյուս օրը հնարավոր է՝ դարձյալ վիրահատական միջամտության կարիք կլինի։

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Գնդապետ Արտակ Բուդաղյան

 

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց  ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում կրակել էին Բուդաղյան եղբայրների վրա։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի 235 հոդվածի հատկանիշներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *