Չինաստանն ընդլայնել է իր միջուկային ներուժը

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն՝ 5 միջուկային գերտերություններից 2012-ին միայն Չինաստանն է ընդլայնել իր միջուկային ներուժը։

Ընդ որում, միջուկային զենք ունենալու փաստը պաշտոնապես ընդունած բոլոր 5 պետությունները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը, անցած տարում հայտարարել էին միջուկային մարտագլխիկների տեղափոխման նոր համակարգերի ընդլայնման կամ էլ նման ծրագրերի մշակման մասին։

CHINA-NATIONAL DAY-CELEBRATIONS-PARADE (CN)

2013-ի սկզբին միջուկային զենք ունեցող բոլոր երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 4,4  հազար միավոր մարտագլխիկ, որից մոտ 2 հազարը մարտական պատրաստ վիճակում էին։

Միջուկային գլխիկների ընդհանուր թիվը 17,265 է, ինչը 1,5 հազարով քիչ է նախորդ տարվա տվյալներից։ Կրճատումը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) հետագա սահմանափակման և կրճատման պայմանագրով ստանձնած պարտավորություններին հետևելով։
SIPRI-ի զեկույցում շեշտված է նաև , որ 2011-ի համեմատ 2012-ին խաղաղապահ առաքելությունները կրճատվել են 10%-ով, և Աֆղանստանից խաղաղապահ ուժերի առաջիկա դուրսբերումն էլ ավելի է կրճատելու առաքելության ծավալները։ Զեկույցի հեղինակները՝ որպես տարվա միջազգային անվտանգության երրորդ կարևոր միտում, հիշատակում են կլաստերային զինամթերքի համաշխարհային արգելքի շարժման կասեցումը, քանի որ ոչ մի երկիր չի միացել 2008-ին հաստատված Կասետային զինամթերքի պայմանագրին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *