Հնդկաստանը 100 զրահափոխադրիչ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 100 զրահապատ փոխադրիչի մրցույթ է հայտարարել, տեղեկացնում է Defense News-ը։

Նման մրցույթ էր հայտարարվել 2009 թվականին, սակայն այն ժամանակ հնդկական կողմին չէր հաջողվել հարմար տարբերակ գտնել, քանի որ նրանց բավական բարձր չափանիշներ էին սահմանել։

Հնդկաստան-զրահափոխադրիչ

Այս անգամ մրցույթը հայտարարվել է վերանայված չափանիշներով։

Մասնավորապես, հնդկական կողմը պահանջում է, որպեսզի զրահափոխադրիչները կարողանան հարվածել 2,5 հազար մետր հեռավորության վրա գտնվող թիրախներին, ինչպես նաև ունակ լինեն ոչնչացնելու ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռներ։

Դեռ հայտնի չէ, թե Հնդկաստանի ՊՆ-ն որքան գումար է նախատեսում ծախսել զրահափոխադրիչների ձեռքբերման համար։

Հայտնի է, որ 2013/2014 թվականների բյուջեով նախատեսված է ձեռք բերել 377 մլն դոլարի ռազմական տեխնիկա։

Բացի այդ, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ցանկանում է ձեռք բերել 91 հազար արկ 25 մմ և 40 մմ հրանոթների համար, 886 հազար հատ 7,62 մմ փամփուշտներ, 84 հազար նռնականետի արկեր։

Ներկայում Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ հիմնականում խորհրդային արտադրության ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահափոխադրիչներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *