ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում սպանվել է 2 զինծառայող

Հոկտեմբերի 23-ին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը կրակել է մեկ այլ պայմանագրային զինծառայողի, ինչի հետևանքով ծառայակիցը մահացել է: Պայմանագրային զինծառայողը այնուհետև ինքնասպան է եղել:

Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել «Ալագյազ» զորավարժարանում: ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայտարարությունում նշվում է, որ զորավարժարանում վարժանքների ավարտից հետո՝ զենքի հանձման ժամանակ, զինծառայողը կոպիտ խախտել է անվտանգության կանոնները և ավտոմատից կրակել է մեկ այլ զինծառայողի՝ սպանելով ծառայակցին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *