Հոկտեմբերի 15-29-ին Պակիստանում անցկացվում է այդ երկրի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի համատեղ ACES Meet զորավարժությունը: Թուրքիայից ներգրավվել է 3 միավոր F-16 կործանիչ: Այս մասին հոկտմբերի 23-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
VIDEO: Exercise 'ACES MEET 2017' begins in #Pakistan with #SaudiArabia's participation. pic.twitter.com/lN9WGbI28G
— محمد بن خالد (@MbKS15) October 16, 2017
Զորավարժության հայտարարվող նպատակը երեք երկրների ռազմաօդային ուժերի միջև համագործակցության զարգացումը, համատեղ գործողությունների փորձարկումը և խաղարկումն է:
Հիշեցնենք, որ Պակիստանը և Սաուդյան Արաբիան մասնակցել էին 2016 թ. Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2016» (Anadolu Kartalı-2016) ՌՕՈւ միջազգային զորավարժությանը: