Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: ՊԲ մամուլի ծառայությունը նաև հրապարակել է դա փաստող տեսանյութ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

 

ՊԲ հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը» և «կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը»:

Պաշտպանության բանակից նաև հայտնում են, որ, հաշվի առնելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», այս անգամ զերծ են մնացել պատասխան գործողություններից, սակայն «դա ամենևին չի նշանակում, որ նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան»:

One response to “Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)

Մեկնաբանել SarkisՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *