Հոկտեմբերի 20-ին Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարվել. Aysor.am

Հոկտեմբերի 21-ին Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտովթարի հետևանքով վիրավորվել և հոսպիտալ է տեղափոխվել Արցախի երկու բնակիչ: «Այսօր» լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ երկուսն էլ զինծառայողներ են. մեկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսինը՝ միջին ծանրության: Վթարի մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի քաղաքացի, 1980 թ. ծնված Ս.Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի քաղաքացի, 1981թ. ծնված Է.Խ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:

Նշվում է, որ բժիշկները Ս.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Է.Խ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *