Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփման վերաբերյալ խորհրդակցություն:Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Խորհրդակցության ժամանակ վերլուծվել են զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը:
ՊԲ հաղորդագրությունում նշվում է, որ հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների համաձայն՝ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա:
Ամփոփոիչ խորհրդակցության ավարտին զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողները պարգևատրվել են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին մեկնարկած վարժանքներին ներգարվվել են ՊԲ վարչության և կենտրոնական ենթակայության զորամասերը: