Ուկրաինական բանակը 2017-ին կազմված կլինի միայն պայմանագրային զինծառայողներից

Ուկրաինայի զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, որով նախատեսվում է ամբողջությամբ անցում կատարել պայմանագրային զինծառայության։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

2014 թվականին պահեստազոր կուղարկվեն վերջին պարտադիր ժամկետային զինծառայողները, իսկ 2017  թվականին ուկրաինական բանակն ամբողջովին կազմված կլինի պայմանագրային զինծառայողներից։ 2013 թվականի աշնանը պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը կլինի։

ուկրաինական բանակ

Բարեփոխումների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը զգալի կկրճատվի՝ ներկայիս 184 հազար մարդուց դառնալով 122 հազար մարդ։

Պայմանագրային զինծառայողների համար կստեղծվեն հատուկ սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմներ, ինչպես նաև նրանց մարտական ուսուցումը կկազմակերպվի նոր մեթոդներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *