Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» վարժանքներ

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը թուրք-իրաքյան սահմանին անցկացվող վարժանքների ընթացքում հերթական անգամ խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» առաջադրանքներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել

Թուրքիայի և Իրաքի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել

Միևնույն ժամանակ Թուրքիայի և Իրաքի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներին շատ մոտ գտնվող շրջանում:

Հիշեցնենք, որ Հաբուր անցակետի շրջանում Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը: Վարժանքներին ներգրավված են տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ, անօդաչու թռչող սարքեր:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել է անկախության հանրաքվե, որի ընթացքում բնակչության մոտ 93 տոկոսը կողմ է քվեարկել: Սակայն քրդերի անկախացմանը դեմ են Իրաքը, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև այլ պետություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *