ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում անցկացվել են ավիացիոն վարժանքներ

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում անցկացվել են օդուժի վարժանքներ՝ ՍՈւ-30ՍՄ և Սու-27 կործանիչների ներգրավմամբ: Ընդհանուր առմամբ ներգրավվել է 400 հոգանոց անձնակազմ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ 30 միավոր կարծանիչ և ռմբակոծիչ:

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վադիմ Աստաֆևը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ Սու-30ՍՄ կործանիչ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ Սու-30ՍՄ կործանիչ

Վարժանքների ընթացքում խաղարկվել են պայմանական հակառակորդի կողմից աերոդրոմի վրա օդային հարձակման և վտանգը չեզոքացնելու վարժանքներ:

Առաջին փուլում տագնապով ոտքի է հանվել կործանիչների զորամասի անձնակազմը, որոնք կատարել են ՍՈւ-30ՍՄ և Սու-27 կործանիչների լիցքավորում՝ հրթիռային սպառազինությամբ: Աերոդրոմի անվտանգությունը ապահովելու և ավիացիոն միավորման հիմնական ուժերին պայմանական հակառակորդի ավիահարվածների գոտուց դուրս բերելու համար օդ են բարձրացվել հերթապահ ուժեր:

Ապա ՍՈւ-30ՍՄ և Սու-27 կործանիչների մասնակցությամբ խաղարկվել են նաև օդային մարտի դրվագներ: Այդ փուլում որպես պայմանական հակառակորդ են հանդես եկել Սու-34 ռմբակոծիչները: Ներգրրավել են նաև ուղղաթիռներ: Կա-27 ուղղաթիռները իրականացրել են վիրավոր օդաչուի տարհանման վարժանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *