Ստեղծվել է գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների հարցերով հանձնաժողով

Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի շրջանակներում ստեղծվել է 2013 թվականի գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների հարցերով հանձնաժողով:

Հանձնաժողովը կղեկավարի հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

զորակոչ

Հանձնաժողովը աշխատելու է հասարակական խորհրդի շենքում (Երևան, Մոսկովյան 5) յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի ժամը 11.00-16.00: Անդրանիկ նիստը կկայանա հունիսի 6-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ յուրաքանչյուր զորակոչից առաջ և ընթացքում ստեղծվում են նմանատիպ հանձնաժողովներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *