Աբխազիայում ՌԴ ստորաբաժանումները մարտավարական վարժանքներ են անում

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 7-րդ ավիաբազայի ստորաբաժանումները ուսումնական տարվա ավարտին մարտական կրակով զորավարժություն են սկսել: Վարժանքներն անցկացվում են «Ցաբալ» և «Նավգալոու» ռազմաբազաներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժության շրջանակներում մոտոհրաձգային ստորաբաժանումները կգործեն տանկային, հրետանային, հրանետային ուժերի, հակաօդային պաշտպանության զորքերի հետ համատեղ:

ԱԱբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 2 հազար զինծառայող, տարբեր տեսակի զինտեխնիկա:

Սրան զուգահեռ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի «Մոլկինո» զորավարժարանում ռազմաբազայի տանկիստները կանցկացնեն Տ-72Բ3 տանկերից ստուգողական կրակային վարժանքներ:

Տանկիստները պետք է խոցեն հաստիքային արկերով՝ տեղից և շարժման ընթացքում՝ հայտնվող և շարժվող թիրախներ: 700-ից 2 հազար մետր հեռավորության վրա տեղակայված ցամաքային և օդային թիրախները կխոցվեն «Կորդ» գնդացիրներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *