Սիրիայում Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել

Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրան-իրաքյան պատերազմի վետերան Աբադոլլահ Խոսրավին։ Այս մասին հոկտեմբերի 15-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Խոսրավին Սիրիայում սպանված 11-րդ իրանցի գեներալն է։

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Աբադոլլահ Խոսրավին

Սիրիայում սպանված իրանցի գեներալ Աբադոլլահ Խոսրավին

Ըստ իրանական «Թաբնաք» լրատվական գործակալության՝ Խոսրավին Իրանի Արաք քաղաքից էր և ԻՀՊԿ Բասիջ ստորաբաժանման «Ֆաթեհին» գումարտակի հրամանատարը։

2017-ի հունվարին Սիրիայում սպանվել էր ԻՀՊԿ գեներալ Ղոլամալի Ղոլիզադեն։

Իրանը Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկն է, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից ուղարկված մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում:

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *