Թուրքիայի և Իրաքի բանակները շարունակում են մարզվել Իրաքյան Քրդստանի «քթի տակ»

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակել են վարժանքները թուրք-իրաքյան սահմանին՝ անմիջապես Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքների հարևանությամբ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի համատեղ վարժանքներ Թուրքիայում. սեպտեմբեր-հոկտեմբեր 2017

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի համատեղ վարժանքներ Թուրքիայում. սեպտեմբեր-հոկտեմբեր 2017

Վարժանքների ընթացքում՝ անցկացվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու, զինծառայողներին մարզելու առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ Իրաքի հետ սահմանին՝ Հաբուր անցակետի շրջանում Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը:

Թուրքական կողմից զորավարժությունը ղեկավարում են 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարն ու 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարը: 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են հիմնականում Իրաքին, Սիրիային և Իրանին սահմանակից շրջաններում, շտաբը գտնվում է Մալաթիայում:

Նշենք, որ Թուրքիան և Իրաքը, ինչպես նաև Իրանը դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը և հանրաքվեից անցկացումից հետո մի քանի անգամ զգուշացրել են քրդերին հետ կանգնել անկախությունից: Թուրքիան, Իրաքը և Իրանը խոստացել են դիմել ցանկացած միջոցի Իրաքի հյուսիսում անկախ քրդական պետության ստեղծումը կանխելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *