Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջական բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները: Այս տեղեկությունները հաստատում է նաև Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությունը:
Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը գործում է Իրանի, Իրաքի կառավարության օժանդակությամբ: Ներկայում բախումներ են ընթանում Բաշիքա ավանում վերահսկողություն հաստատելու համար:Իրաքյաան կողմից պնդում են, որ քաղաքն արդեն իրենցն է, Փեշմերգայից իրենց հերթին նշում, որ Բաշիքան քրդական ուժերն են դեռ վերահսկում:
Սինջարում վերահսկողություն հաստատելու համար Իրաքի բանակին օժանդակել են նաև տեղի եզդիական ուժեր: Եզդիները Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը ժամանակին մեղադրում էին, որ Փեշմերգան 2014 թ. լքել է իրենց և թողել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի քմահաճույքին: Ըստ երևույթին սա դեր է խաղացել, որպեսզի եզդիները օժանդակեն Բաղդադին: Բացի այդ, մեծ քանակությամբ եզդիներ կան հենց Հաշդ ալ-Շաաբիի կազմում:
Բոլոր հիմնական վայրերում առաջնային գործողությունները իրականացնում են Հաշդ ալ-Շաաբիի, ոչ թե անմիջապես Իրաքի բանակի ուժերը:
Թուրքական «Անադոլուն» իր հերթին պնդում է, որ ԻՊ ուժերը օգտվել են ռազմական գործողություններից և Քիրքուքից արևմուտք երկու գյուղ գրավել: Այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել:
Բաղդադի գործողություններն անվերապահորեն աջակցում են Իրանը և Թուրքիան: Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Քիրքուքի գործողության մասին ավելի մանրամասն մեր հետևյալ նյութերում (1, 2, 3, 4, 5):
Baashiqa now, #Iraq Army 16 Div and Federal police have entered it. pic.twitter.com/METZWnyXqz
— Iraq Day (@iraq_day) October 17, 2017