Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թբիլիդիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

Թբիլիդիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկան և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև Արցախի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կողմերը նաև ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություններին Վրաստանի ներգրավվման կարևորությունը:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ևս հանդիպել է Զաքիր Հասանովի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում սպասվում է նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների հանդիպում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *