Իրաքի բանակին աջակցող զորաջոկատները մտել են Սինջար քաղաք

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Իրաքի կառավարական բանակին աջակցող «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման («Ժողովրդական զորահավաքի ուժեր») մարտիկները մտել են Իրաքի հյուսիսային Սինջար քաղաք: Այս մասին հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը Twiiter-ի իր միրկոբլոգում:

Արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը հոկտեմբերի 17-ին հայտնում է, որ քրդական «Փեշմերգա» զորաջոկատները հեռացել են Սինջար քաղաքից, ինչից հետո էլ «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկները վերահսկողություն են հաստատել քաղաքում:

Ըստ աղբյուրի՝ այդ ուժերի մինչև որևէ բախում չի եղել: Սինջարը երկրորդ մեծ քաղաքն է, որ Իրաքյան Քրդստանի ուժերը կորցրել են վերջին երկու օրում:

Հիշեցնենք, որ Իրաքի զինուժը հոկտեմբերի 16-ին լայնածավալ գործողություններ է սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերից գրավելու համար: Իրաքյան կողմից հայտնում են, որ արդեն գրավել են մի շարք կարևոր շրջաններ, այդ թվում՝ խոշոր գազային ընկերություն: Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ (123):

Նշենք, որ Սինջար քաղաքը հիմնականում բնակեցված է եզդիներով: 2014-ի օգոստոսին քաղաքը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, սակայն 2015-ի նոյեմբերին այն ազատագրել էին «Փեշմերգա» զորաջոկատները և այլ քրդական ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *