Իրանում ցուցադրել են ամերիկյան M114 հաուբիցի արդիականացված ինքնագնաց տարբերակ

Հոկտեմբերի 15-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրել են  155մմ «Աշուրա» հրանոթը։ Դատելով լուսանկարներից՝ այն ամերիկյան արտադրության M114/39 հաուբիցի հիմքի վրա ստեղծված HM 41 հաուբիցն է, որը տեղակայվել է բեռնատար մեքենայի շասսի վրա։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Աշուրա» 155 մմ հրանոթը

Իրանական արտադրության «Աշուրա» 155 մմ հրանոթը. (M114/39 հաուբիցի արդիականացում)

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերը ցուցադրել էին արդիականցված նախկին խորհրդային զինտեխնիկա, մասնավորապես ՝

  • ԲՏՌ-60 (Իրանական անվանումը՝ «Հեյդար-7») զրահափոխադրիչը, որի վրա տեղակայված է 23մմ տրամաչափի հրանոթ,
  • KrAz բեռնատարի վրա մոնտաժված Դ-30 («Հեյդար-41») 122մմ հաուբիցը,
  • ԲՄ-21 «Գռադ» («Հեյդար-44») համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։
Իրանական արտադրության «Աշուրա» 155 մմ հրանոթը

Իրանական արտադրության «Աշուրա» 155 մմ հրանոթը

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը. (Դ-30)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *