Թբիլիսի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում՝ Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տեղակայմաան վայրում, անցկացվում է լոգիստիկայի սպաների ՆԱՏՕ-ի դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Մոլդովայի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Դասընթացը տևելու է 2 շաբաթ և բաժանված է 2 փուլի՝ տեսական և գործնական։ Դասընթացի ընթացքում զինծառայողները յուրացնելու են ՆԱՏՕ-ի լոգիստիկական ծառայությունների հայեցակարգը և գործառույթները, բազմազգ լոգիստիկան և դրա համակարգման, ինչպես նաև լոգիստիկական աջակցման գործողությունների հմտություններ։
Այս դասընթացը Վրաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Դասընթացի նպատակը մասնակիցների լոգիստիկական հնարավորությունները բարձրացնելն է։