Հոկտեմբերի 15-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական ուժերը և նրանց ընտանիքները լքել են ԻՊ նախկին «մայրքաղաքա» Ռաքքայի տարածքը: Քաղաքում մնացել են միայն մի քանի հարյուր արտասահմանյան զինյալներ: Քրդական ուժերը շարունակում են գործողությունը՝ քաղաքն ամբողջությամբ մաքրելու համար:
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) ստացած տեղեկությունը:
Ըստ վերջին տվյալների՝ Ռաքքայի տարածքում մնացել է 200-ից մինչև 400 արտասահմանցի զինյալ, որոնք հրաժարվել են ենթարկվել քրդերի և ԻՊ միջև ձեռքբերված համաձայնությանը ու լքել քաղաքը:
Source at #SDF to #R24: ~400 fighters of #Daesh still inside #Raqqa most of them are foreign fighters who refused the agreement.#R24
— Raqqa24 (@24Raqqa) October 15, 2017
ԱՄն աջակցությամբ գործող քուրդ-արաբական կոալիցիան հայտարարել է Ռաքքայի ամբողջական ազատագրման համար վերջնական գործողություն իրականացնելու մասին:
«Իսլամական պետությունը» Ռաքքան գրավել էր 2014 թ. և հռչակել «Խալիֆաթի մայրաքաղաք»: ԱՄՆ աջակցությամբ գործող ուժերը Ռաքքայի ազատագրության գործողությունները սկսել էր 2017 թ. հունիսից: