Հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը մի քանի ժամ տևած բախումներից հետո կարողացել են գրավել Կ1 ավիաբազան՝ Քիրքուքի մոտակայքում: Տեղի քրդական ուժերը՝ Փեշմերգայի զինծառայողները, լքել են բազայի տարածքը: Այս մասին հայտնել են իրաքյան պետական հեռուստաընկերությամբ: Բացի այդ, հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ նշվում է, որ Իրաքի բանակի հատուկ նշանակության ուժերը մտնում են ավիաբազա:
Իրաքյան Քրդստանի Rudaw պետական լրատվական գործակալությունը ևս նույնությամբ փոխանցում է իրաքյան հեռուստաընկերության հաղորդագրությունը:
Նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքի մոտ տեղակայված խոշորագույն ռազմաբազան Իրաքի բանակի վերահսկողությանն է անցել:
Քրդական կողմից նաև հայտնում են, որ իրավիճակը քննարկելու համար Էրբիլում հանդիպել են քրդական զինուժի՝ Փեշմերգայի, և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները: Կոալիցիոն ուժերի հրամանատարը շեշտել է, որ ուժերը անհրաժեշտ է «իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ ուղղել:
Ավելի վաղ Պենտագոնը կոչ էր արել դադարեցնել բախումները: Բացի այդ, տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն Իրաքի օդուժին արգելել է ինքնաթիռներ կիրառել Փեշմերգայի դիրքերին գորհելիս:
#BREAKING: #US has banned Iraqi fighter jets from being used in the attacks against #Peshmerga or will be shut down ” Kurdish MP in Baghdad.
— Baxtiyar Goran (@BaxtiyarGoran) October 16, 2017
Քրդական կոմղից նշում են, որ հարձակողական գործողություններին ակտիվ ներգրավված է նաև Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը, որը գործում է Իրանի և Բաղդադի հովանավորությամբ:
Իրաքյան զինուժը Քիրքուքը սկսել էր գրոհել հոկտեմբերի 16-ի լույս գիշերը: Բախումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
#BREAKING ” #Kurdish #Peshmerga arresting their fighters fleeing with all their ammunition from #Kirkuk city pic.twitter.com/1G4wmL7DQn
— SURA (@AlSuraEnglish) October 16, 2017