Հեկտեմբերի 16-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի ղեկավարությունը նահանգի Շեմդինլի գավառի որոշ տարածնքներում 24-ժամյա «փողոց դուրս գալու արգելք» է սահմանել: Թուրքական ուժայինները քրդերի դեմ նոր ռազմական գործողություն են սկսում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ
Թուրքայում պարբերաբար «փողոց դուրս գալու» արգելքներ են սահմանվում այն հատվածներում, որտեղ ակտիվ են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ուժերը:
Սրան զուգահեռ թուրքական օդուժը հոտեմբերի 16-ին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերը:
Ավելացնենք, որ, թուրքական կողմի տվյալներով, հոկտեմբերի 5-11-ի PKK-ի դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 7-ը: