Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Թուրքական կողմը պնդում է, որ քրդերը հարձակում էին նախապատրաստում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսային լեռնային Զապ շրջանում PKK-ի ճամբարներին, պահեստներին, այդ թվում՝ զինապահեստներին:
Նշվում է, որ քրդերը նախապատրաստվում էին հարձակվել թուրք-իրաքյան սահմանին Թուրքիայի ԶՈւ պահակակետերի վրա: Թուրքական ինքնաթիռները գործողության ավարտից հետո վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայր:
Նշենք, որ թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին: Իրաքի այդ լեռնային շրջաններում կենտրոնացած են PKK-ի հիմնական ուժերը: Թուրքական ինքնաթիռների հարվածների արդյունավետությունը պարզ չէ: