Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է հոկտեմբերի 5-11-ի թուրք-քրդական բախումների վիճակագրությունը. «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 7-ը: Վիճակագրությունը տեղադրվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Նույն աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ուժայինները «վնասազերծել են» քրդական կառույցի 27 զինյալ, ոչնչացվել են զինյալների թաքստոցներ, զենքի պահեստներ:
Նշված ժամանակահատվածում PKK-ի դեմ գործողությունները հիմնականում իրականացվել են հարավարևելյան Հաքքարի, Սղերթ (Սիիրթ) և Դիարբեքիր նահանգում:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Երկու տարուց ավել շարունակվող բախումներում երկու կողմերն էլ բավականին մեծ կորուստներ են ունեցել: Թուրքական կողմի տվյալներով՝ 2017-ի հունվարից մինչև այժմ Թուրքիայի զինուժը կորցել մոտ 150 զինծառայող, իսկ քրդական կողմի կորուստներ են անցնում են 1000-ը:
Քրդերի հետ բախումներում հսկայական վնասներ են կրել նաև Թուրքիայի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներ: