Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Պսկովի շրջանում ավարտվել է այդ երկրի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Զորավարժության վերջին օրը երկու երկրների զինծառայողները հավաքել են դաշտային ճամբարը, զինտեխնիկան բեռնել երկաթուղու բեռնատար վագոններ։
Զորավարժության ընթացքում Բելառուսի ԶՈւ զինծառայողները կիրառել հիմնականում ԲՏՌ-80 զրահափոխադրիչ, 82մմ տրամաչափի նռնականետներ, «Կոնկուրս» 132մմ հակատանկային հրթիռային համալիրներ, տարբեր հրաձգային զենքեր։
Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքներին ներգրավել են ԲՄԴ-2 դեսանտի մարտական մեքենաններ, «Նոնա» 120մմ ինքնագնաց հրետանային համակարգ, դիպուկահար հրացաններ, օդային հետախուզության միջոցներ։
Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների զորավարժությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Զորավարժությանը ներգրավված էր 1000 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա։
Զորավարժության առաջին օրերին խաղարկվել էին պայմանական հակառակորդի օդանավակայանը գրավելու գործողություններ։
Հավելենք, որ սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանում և Բելառուսում անցկացվում էր ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունը։