ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայված 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տանկիստները 2017թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների շրջանակներում Տ-73Բ3 տանկերով վարժանքներ են անցկացրել գիշերային ժամերին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում խոցվել են տարբեր թիրախներ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի տանկերը, հակատանկային նռնականետները նույնականացնող թիրախներ։
Թիրախների առավելագույն հեռավորությունը 1500 մ է եղել։ Թիրախները հայտնվել են հանկարծակի, որպեսզի տանկիստները յուրացնեն գիշերային ժամերին անմիջապես արձագանքելու և ճիշտ խոցելու հմտություններ։
Նախքան կրակային վարժանքերը, տանկիստները հանձնել են նորմատիվներ զենքերը լիցքավորելու, տանկը մարտի նախապատրաստելու, գնդացիրներ քանդել-հավաքելու, ինչպես նաև թիրախները հայտնաբերելու, դրանք դասակարգելու շուրջ։
Վարժանքների ընթացքում ստուգվել են նաև մեխանիկ-վարորդների տանկ վարելու հմտությունները։