Հայաստանցի Արմեն և Էմիլի Թավադյանները իրենց պսակադրության կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կես միլիոն դրամ են նվիրաբերել:
Ինչպես հայտնում է հիմնադրամի կայքը, նրանք նշել են, որ նվիրաբերություն են կատարել հիմնադրամին, քանի որ «իրենց խաղաղության և երջանիկ օրերի համար պարտական են հենց հիմնադրամի շահառուներին»:
Նշենք, որ մինչ այժմ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 22 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: