Թուրքիայի Դիրաբեքիր նահանգում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Հոկտեմբերի 12-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Դիարբեքիր-Բիսմիլ ճանապարհը պայթյունից հետո. օգոստոս 2017թ.

Դիարբեքիր-Բիսմիլ ճանապարհը պայթյունից հետո. օգոստոս 2017թ.

«Փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել նահանգի 15 գյուղերում և շրջաններում:

Հոկտեմբերի 11-ից նույնպիսի արգելք է հայտարարվել է նաև Բիթլիս նահանգի մի շարք գյուղերում և շրջաններում: Բացի այդ, PKK-ի դեմ պայքարի նպատակով հարավարևելյան Հաքքարի նահանգը հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալերի բախումները հարաբերական դադարից հետո վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: PKK-ի դեմ գործողություններին ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:

Զինված բախումները մեծամասամբ ընթանում են հարավարևելյան և արևելյան՝ հիմնականում քրդերով բնակեցված, նահանգներում: Բախումների ընթացքում գրանցվել են բավականին մեծ նյութական և մարդկային կորուստներ: Մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, քիչ չէ նաև իրենց բնակավայրերից տեղահանված մարդկանց թվաքանակը:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *