Հոկտեմբերի 12-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնն ընդունել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներին։ Հայաստանից մասնակցել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման մասին հայտնել է Տաջիկստանի «ՏաջիկՏա» պետական լրատվական գործակալությունը։
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Դուշանբե են մեկնել կառույցի անդամ ՊՆ ղեկավարների նիստին մասնակցելու համար։ Հայաստանից մեկնել է ՊՆ տեղակալ Արտակ Զաքարյանը։
Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են մինչև 2020 թ․ կառույցի անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության կոնցեպցիան, ինչպես նաև 2016-2020 թթ․ պետությունների արտաքին սահմանների անվտանգության ապահովման 5-ամյա ծրագիրը։
Կողմերը նաև անդրադարձել են Աֆղանստանում խաղաղապահական առաքելությանը, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականւթյան դեմ պայքարին և այլ հարցերի։
Դուշանբեում ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն ավելի քան 12 հարց, որոնց մի մասը կստորագրեն, իսկ մի մասը՝ դեռ պետք է քննարկեն։