Թուրքական «Աթաք» ուղղաթիռը համալրվել է տեղական ռադարային համակարգով

Թուրքական Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանն է (ՊԱԳՎ) հանձնել «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար նախատեսված տեղական արտադրության MİLDAR ռադարային համակարգը:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերության արտադրության MİLDAR ռադարային համակարգ

Թուրքական Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերության արտադրության MİLDAR ռադարային համակարգ

Ռադարային համակարգը T129 «Աթաք» ուղղաթիռի վրա արդեն իսկ տեղադրվել է և երկար ժամանակ փորձարկումներ է անցել: Ընկերությունը նախատեսում է սկսելու համակարգի սերիական արտադրությունը: Ընդ որում, ըստ աղբյուրի՝ համակարգերը կարող են ինտեգրվել ոչ միայն «Աթաք» ուղղաթիռներին, այլ նաև այլ ուղղաթիռների:

MİLDAR ռադարային համակարգի առանձնահատկությունները.

  • Կարող է հետևել թիրախներին,
  • Միանգամից մի քանի թիրախ հայտնաբերել,
  • Արագ և դանդաղ սկանավորում իրականացնել,
  • 2,5 կմ հեռավաորթյան վրա ռելիեֆային պրոֆիլ ստեղծել,
  • Նավիգացիոն աջակցություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ՝ թուրքական TAI ավիաշինական ընկերությունը ցամաքային զորքերին պետք է հանձնի 59 միավոր «Աթաք» ուղղաթիռ: Մատակարարումներն ավարտվելու են 2018-ին: Մինչև այժմ Թուրքիայի զինուժին հանձնվել է 24 ուղղաթիռ:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» ուղղաթիռը կիրառում է տեղական Mızrak-U հրթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *