ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս շաբաթ Էրեբունի օդանավակայանում ռուսական օդաչուները վերսկսել են պարապունքները։
Տարվա ընթացքում անձնակազմը կատարել է 500 ուսումնական թռիչք, 300 ուսումնական օդային մարտ — ինչպես խմբային, այնպես էլ անհատական պատրաստության ժամանակ։ ՄԻԳ-29 կործանիչների օդաչուները ավելի քան 150 օդային մենամարտ են ունեցել սահմանափակ տեսանելիության, և 100-ից ոչ պակաս թռիչք էլ գիշերային ու եղանակային վատ պայմաններում։
Ուսումնական նոր շրջանում նախատեսվում է շեշտը դնել ցածր և եղանակային անբարենպաստ պայմաններում թռիչքների վրա։