Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Գեներալ-գնդապետ Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:
Նշենք, որ Հայաստանում ավարտվել է «Որոնում» զորավարժության վերջին փուլը, իսկ այժմ ընթանում է «Փոխգործակցություն» զորավարժությունը:
- «Փոխգործակցություն»
- 2017
- զորավարժություն