Վրաստանում անցկացվում է Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողով

Հոկտեմբերի 10-ին Վրաստանում մեկնարկել է Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողով (South Eastern Europe Defence ministerial)։ Նման միջոցառում Վրաստանում անցկացվում է առաջին անգամ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին արդեն մեկնել է Բաթում։ Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը։

Վրաստանը SEDM-ին միացել է 2013-ին և մինչև 2015-ի հոկտեմբեր օգտվում էր դիտորդի կարգավիճակից։ Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողովը (SEDM) հիմնադրվել է 1996-ի մարտին, Տիրանայում։

Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողովը (SEDM) հիմնադրվել է 1996-ի մարտին

Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողովը (SEDM) հիմնադրվել է 1996-ի մարտին

Նախարարների գագաթնաժողովի հիմնական նպատակը տարածաշրջանային համագործակցությունը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանում պաշտպանական կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև եվրոատլանտյան կառուցվածքներին ինտեգրվելուն նպաստող կապերի հաստատումն է։

Վրաստանից բացի Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողովի մասնակիցներն են Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Հունաստանը, Իտալիան, Չեռնոգորիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան, Մակեդոնիան, Թուրքիան, Ուկրաինան և ԱՄՆ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *