Ադրբեջանի ռազմածովայինները նախատեսվածից ավել են մնացել Իրանում

Հոկտեմբերի 9-ի երեկոյան Իրանում գտնվող Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի ներկայացուցչական խումբը վերադարձել է Բաքու: Նրանք Ադրբեջան են վերադարձել նախապես ծրագրածից երկու օր ուշ: Հաղորդագրությունը փոխանցել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ ռազմածովայիններ

Ադրբեջանի ԶՈւ ռազմածովայիններ

Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմական նավախումբը բարեկամական այցով Իրան ուղևորվել էր հոկտեմբերի 3-ին: Ադրբեջանական նավախումբն այդ երկրում նախատեսում էր մնալ մինչև հոկտեմբերի 7-ը:

Սակայն այցը նախատեսվածից ավել էր տևել. Ադրբեջանի ՌԾՈւ ներկայացուցիչները հանդիպել էին նաև Իրանի մերձկասպյան Գիլան նահանգի (օսթան) ղեկավար Մուսթաֆա Սալարիին: Քննարկման մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում:

Ավելացնենք, որ կասպյան պետությունների ռազմածովային ուժերը պարբերաբար նման փոխադարձ այցեր են կատարում: Հիշեցնենք, որ երկրները դեռևս չեն որոշել Կասպից ծովի ջրային տարածքների հստակ պատկանելիության հարցը, սահմանազատումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *