Հոկտեմբերի 11-ից սկսած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ
«Անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը տարածվում է նահանգի Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառնի 31 շրջաններում: Այն կշարունակվի առնվազն մինչև հոկտեմբերի 25-ը:
Նշենք, որ Հաքքարի նահանգը թուրք-քրդական բախումների ակտիվ կենտրոններից և ամենաշատ վնասներ կրած նահագներից մեկն է:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալերի բախումները հարաբերական դադարից հետո վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: PKK-ի դեմ գործողություններին ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: