Դաղստանում հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է 2 զինյալ

Հոկտեմբերի 10-ին Դաղստանում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Ռուսաստանի ուժայինները վնասազերծել են 2 ահաբեկչի:  Այս մասին հայտնել է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղակատվական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը՝ «ՏԱՍՍ» գործակալության

Հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ Դաղստանի Շամիլսկի շրջանում հայտարարվել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Հոկտեմբերի 1-ին հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր հայտարարվել նաև Բաբայուրտովսկի և Կիզիլյուրտ շրջաններում: Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, ՌԴ ուժայինները սպանել էին ահաբեկչական գործողություններին մասնակցող խմբավորումներից մեկի ղեկավարին: 

Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:

Դաղստանից և կովկասյան տարածաշրջանից դուրս եկած զինյալների մեծ մասը կռվում է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների կազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *