Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազայում ուսումնամարզական դասընթաց է անցկացվում

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության շրջանակներում Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ Բաքվում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է ուսումնամարզական դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազայում ուսումնամարզական դասընթաց է անցկացվում

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազայում ուսումնամարզական դասընթաց է անցկացվում

Մեծ Բրիտանիայի արքայական նավատորմի կողմից իրականացվող «Ծովի անվտանգության պլանավորման դասընթացի» մարզական փուլին մասնակցելու համար Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի նավատորմի նավաստիներից կազմված պատվիրակությունը:

Հոկտեմբերի 9-ին դասընթացի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան Զաուր Հյումմեթովը, ինչպես նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Մերի Քրոֆթսը:

Դասընթացը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *