Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 20-25

Ս. Օհանյանը՝ Մոսկվայում: ՄԻՊ փորձագետը այցելեց սպանության համար մեղադրվող զինծառայողին: Լրացավ Արկադի Տեր-Թադևոսյանի 74-ամյակը:

1. Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին մեկնել էր Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով համաժողովին: Համաժողովը կազմակերպել էր ՌԴ ՊՆ-ն: Ներկա էին շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՆԱՏՕ, ԵՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երկրամաս»-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթերմյուրլերը բողոքում էր, որ արդեն 2 տասնամյակ ԵԱՀԿ-ն չի կարողանում ճանապարհ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Սեյրան Օհանյանը մեկնաբանել է այդ ելույթը, նշելով, որ ոչ ՀՀ-ն, ոչ էլ Լեղնային Ղարաբաղը ԵԱՀԿ-ն երբեք չեն համարել տարածաշրջանի անվտանգության միակ երաշխիքը և առաջին հերթին հիմնվել են սեփական միջոցների ու բանակի վրա:

«Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի մոտեցումը արդարացնում է իրեն: Այսօր տարածաշրջանում կայունության ամենամեծ գործոնը ոչ թե ԵԱՀԿ-ն կամ այլ միջազգային կազմակերպություններն են, որոնք, իհարկե, իրենց ներդրումն ունեն խաղաղության պահպանման գործում, այլ մարտունակ ու դինամիկ հայկանան բանակի ներկայությունը»:

2. Զինծառայողների հարցերով փորձագետ, ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը այցելեց զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանին: Փորձագետը նշեց, որ մեղադրյալի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Դավիթ Խաչատրյանին կտրամադրվի նաև ոչ հանրային փաստաբան: Զինծառայողը հաստատել է, որ միջադեպից առաջ վիճաբանություն է եղել:

3. Մայիսի 22-ին Արցախի հերոս, ազատմարտիկ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, այժմ ԴՕՍԱԱՖ-ի պետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) դարձավ 74 տարեկան:

Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին: 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին իրականացրել է Շուշի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա):

Պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *