Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ-ները ստորագրել են 2018 թ. համագործակցության ծրագիրը

Հոկտեմբերի 9-ին Մինսկում հանդիպել են Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները: Կողմերը ստորագրել են 2018 թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Մինսկում. 09.10.2017 թ.

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Մինսկում. 09.10.2017 թ.

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Բելառուսի ՊՆ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, հատուկ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախարարներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների. նշված է հաղորդագրությունում: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են 2018 թ. համագործակցության ծրագիրը:

Զաքիր Հասանովը Բելառուս էր այցելել հոկտեմբերի 8-ին: Այցի առաջին օրը նրան ցուցադրել էին Բելառուսում հավաքվող «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսում հավաքվող չինական «Պոլոնեզ» հրթիռային համալիրի М20 բալիստիկ հրթիռ

Բելառուսում հավաքվող չինական «Պոլոնեզ» հրթիռային համալիրի М20 բալիստիկ հրթիռ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *