«Փոխգործակցություն – 2017» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումներ

«Փոխգործակցություն – 2017» զորավարժությանը ներգրավված են խաղաղապահ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ անդամ երկրներում, «բացառությամբ կարևոր ստրատեգիական զենքի»: 

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ֊լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակներում։

«Զորավարժությունը նպատակն է, որպեսզի ՀԱՊԿ–ի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերը կարողանան ներդաշնակ գործել։ Եվ այս երեք օրը զորքերը զբաղվելու են ներդաշնակ գործողությունների կազմակերպմամբ», — մանրամասնել է ԳՇ պետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *