Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Վան նահանգի ստորաբաժանումներ

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է և ստուգումներ է անցկացրել երկրի արևելյան Վան նահանգում տեղակայված ստորաբաժանումներում:Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Վան նահանգի ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Վան նահանգի ստորաբաժանումներ

Հուլուսի Աքարին նաև ուղեկցել են ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը:

Նշենք, որ Վան նահանգը ևս Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումների ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրքիայի ուժայինները հաճախ են ռազմական գործողություններ կազմակերպում քրդերի դեմ Վանում:

Թուրքիայում ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Չնայած 2 տարի շարունակվող պայքարում Թուրքիայի ուժայինները չեն կարողանում վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին: Սրա հետ մեկտեղ քրդերի դեմ գործողությունների ընթացքում քիչ չեն նաև թուրքական կողմի մարդկային և նյութական կորուստները: Միայն 2017-ի հունվար — սեպտեմբեր ամիսներին թուրքական ուժային կառույցները կորցրել են մոտ 150 զինծառայող:

Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *