«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, Թալիշ գյուղի զարգացման համար ներդնում է մոտ 541.331.200 դրամ (≈ 1 մլն 134 հազար ԱՄՆ դոլար) Թալիշի զարգացմանը: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
Գումարով նախատեսվում է.
- գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցում
- հանդիսությունների տան շենքի վերակառուցում
- գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգում
- 18 տան վերակառուցում և վերանորոգում
Նշենք, որ վերջերս Բակո Սահակյան Թալիշում վերակառուցողական աշխատանքներին ծանոթանալուց հետո հանձնարարել էր քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս Թալիշում 7 շինարարական կազմակերպություն է աշխատում:
Թալիշ գյուղի և Ալաշանում բնակվող թալիշեցիների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: